Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի
միջև Caesar-ի
ձեռք բերման գործարքը:
«Ֆրանսիական Caesar 155-միլիմետրանոց ինքնագնաց հրետանային կայանքների
մատակարարումը Հայաստանին կարող է հանգեցնել իրավիճակի վատթարացման»,- ռուսական
լրատվամիջոցներին հայտնել է Գալուզինը։
Նրա կարծիքով՝ աշխարհում չկան տարածաշրջաններ,
որտեղ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումները հանգեցնեն լավ բանի։
«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան
զենքի մատակարարումները կբարելավեին իրավիճակը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա հավելել է, որ պնդումն
ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։